05.03.17

ՔԱՐՈԶԱՐՇԱՎ

  • ԵԼՔ դաշինքը նախատեսում է իրականացնել քարոզարշավային ավտոերթ

Մարտի 5-ին ժամը 10։00-19։00-ն ԵԼՔ դաշինքը նախատեսում է իրականացնել քարոզարշավային ավտոերթ։ Ավտոերթը կմեկնարկի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 16 հասցեից (Լուսավոր Հայաստան Կուսակցության Լոռու մարզային գրասենյակ)։ Շարասյունը կանցնի Վանաձոր, Լագեր, Խնձորուտ, Բազում, Դիմաց, 3-րդ մաս, Կոնգո, Տարոն-2 թաղամասերով՝ ուղևորվելով դեպի Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր քաղաքներ և կվերադառնա Վանաձոր։ Ավտոերթին մասնակցելու է շուրջ 50 ավտոմեքենա։

  • Մարտի 5–ից մեկնարկում է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի նախընտրական քարոզարշավը։

Ներկայացնում ենք առաջիկա օրերի ժամանակացույցը՝

Մարտի 5

09։30–այց Եռաբլուր պանթեոն,
10։30–այց Հաղթանակի զբոսայգի,
15։00–«Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում կներկայացվի դաշինքի նախընտրական ծրագիրը։

Մարտի 6

Այց Տավուշի մարզ,
06։45–մեկնումը՝ Հանրապետության հրապարակի շատրվանների մոտից,
12։00–Չինարի,
15։00–Բերդ,
Գիշերակաց։

Մարտի 7

12։00–Նոյեմբերյան,
16։00–Իջևան,
18։00–Դիլիջան։
Մարտի 6–7–ի միջոցառումները լուսաբանելու համար հավատարմագրվել մինչև մարտի 5–ը՝ ժամը 14։00–ն՝ 077236363 հեռախոսահամարով։

  • Տեղի կունենա ՀԱԿ-ի քարոզարշավի մեկնարկը

Մարտի 5

Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակ, Սարյան 38

Ծրագրի եւ քարոզչական նյութերի պրեզենտացիա

Մարտի 6

Այցեր Արագածոտնի մարզի Կոնգրես-ՀԺԿ Դաշինքի գրասենյակներ,

Հանդիպումներ ակտիվի հետ

Ապարան-ժամը 12:00

Աշտարակ-ժամը 14:00

Ուջան-ժամը 16:00

Թալին- 18:00

Մարտի 7

Այցեր Կոտայքի մարզի Կոնգրես-ՀԺԿ Դաշինքի գրասենյակներ,

Հանդիպումներ ակտիվի հետ

Եղվարդ-13:00

Չարենցավան-15:00

Հրազդան-17:00

Աբովյան-19:00

  • Տեղի կունենա Ազատ դեմոկրատներ կուսակցության քարոզարշավի մեկնարկը

Մարտի 5-ին ժ. 13:00-ին Դաբըլ Թրի բայ Հիլթոն հյուրանոցում տեղի կունենա Ազատ դեմոկրատներ կուսակցության համաժողովը և նախընտրական ծրագրի շնորհանդեսը:

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

  • Տեղի կունենա «Հայկական վերածնունդ » կուսակցության պատգամավորության թեկնածուների մամուլի ասուլիսը

Մարտի 5-ին, ժամը 12:00-ին  2017 թվականի ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Անի պլազա» հյուրանոցի Նաիրի սրահում  տեղի կունենա «Հայկական վերածնունդ » կուսակցության պատգամավորության թեկնածուների մամուլի ասուլիսը: Ասուլիսի  բանախոսներն են՝ Էդգար Առաքելյանը(ՀՎԿ մամուլի խոսնակ, պատգամավորության թեկնածու), Արթուր Միսակյանը (ՀՎԿ Կոտայքի մարզի համակարգող նախագահ, պատգամավորության թեկնածու), Գարսևան Սաղաթելյանը (ՀՎԿ Գեղարքունիքի մարզի համակարգող նախագահ, պատգամավորության թեկնածու), Արմեն Հարությունյանը (ՀՎԿ Վայոց Ձորի մարզի համակարգող նախագահ, պատգամավորության թեկնածու), Վիլեն Խաչատրյանը (ՀՎԿ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու), Տիգրան Սարգսյանը (թիվ 2-րդ ընտրատարածքում ՀՎԿ պատգամավորության թեկնածու), Լիաննա Մանուկայնը (թիվ 4-րդ ընտրատարածքում ՀՎԿ պատգամավորության թեկնածու):

  • Տեղի կունենա սեմինար-ունկնդրում

Մարտի 5-ին, ժամը 16:00 ին ՙՙՕպուսՙՙ փառատոնի շրջանակներում տեղի կունենա սեմինար-ունկնդրում՝ ՙՙԵրաժշտությունից դեպի հնչյուն. Կոմպոզիտոր Հորաթիու Ռադուլեսկուի ստեղծագործությունների շուրջՙՙ թեմայով: Բանախոս՝ երաժշտագետ, Քյոլնի համալսարանի PhD ուսանող Շուշան Հյուսնունց: