Ինչ հիվանդություններ կարող է առաջացնել միայնակությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիտնականներն ապացուցել են, որ միայնակությունը մեծացնում է մի շարք հիվանդությունների առաջացման ռիսկը:

Այն դառնում է սրտային հիվանդությունների, թուլամտության, հիպերտոնիայի և այլ հիվանդությունների առաջացման պատճառ:

Ընդ որում, վաղուց ապացուցված է, որ մարդիկ, ովքեր ակտիվ կյանքով են ապրում, ավելի լավ են քնում, ավելի ուշ են ծերանում և լավ են արձագանքում ցանկացած հիվանդության դեպքում բուժմանը. շուտ են լավանում:

Մշտական միայնակությունը վնաս է առողջությանը, ինչպես ճարպակալումը, ոգելից խմիչքների, ծխախոտի կամ թմրանյութի ազդեցությունը: Այդ են հաստատում որոշ փորձագետներ: Եվ նրանց հետ անհնար է չհամաձայնել:

Ամերիկացի հոգեբանները պնդում են, որ ոչ երկար ժամանակով հարազատներից և մտերիմներից մենակ մնալը բարձրացնում է արյան ճնշումն ու թուլացնում մարդու իմունային համակարգը, առավել ևս, մեծ տարիքում:

Այնուամենայնիվ, կարևոր է հասկանալ, որ միայնակությունը գնահատվում է մարդու ինքնըկալմամբ. չէ որ կարելի է միայնակ զգալ նաև մարդկանց շրջապատում` վախենալով որևէ մեկից ծագող վտանգից:




Լրահոս