Գերմանիան օգտագործում է Թուրքիայի վրա ճնշման բոլոր միջոցները. Չավուշօղլու

Գերմանիան օգտագործում է Թուրքիայի վրա ճնշման բոլոր միջոցները. Չավուշօղլու

Գերմանական իշխանություններն օգտագործում են Անկարայի վրա ճնշում գործադրելու բոլոր միջոցները: Այս մասին Hurriyet-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Օգտագործվում են ճնշման բոլոր միջոցները: Նրանք փորձում են չեղարկել մեր բոլոր ծրագրերը՝ աննախադեպ մասշտաբներով ճնշումների ճանապարհով: Դա բացարձակ ռեպրեսիվ համակարգ է»,-ասել է Չավուշօղլուն:

Նա ենթադրել է, որ նման կերպ Գերմանիան փորձում է ազդել Թուրքիայում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի վրա: