ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է ԱՄՆ-ում

Ամերիկահայերը Նյու Յորքում եւ Վաշինգտոնում բողոքի ցույցեր են անցկացրել Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում Բաքվի ագրեսիայի դեմ: Դժգոհության ալիք է բարձրացել ապրիլյան պատերազմի ժամանակ լայնածավալ հարձակումների հետ կապված, որը մի քանի հարյուր կյանք է խլել: Հանգստյան օրերին նախագահ Ալիեւի նախաձեռնած հարձակումները 1988-1990թթ. Սումգայիթի, Կիրովաբադի եւ Բաքվի ջարդերի եւ 25 տարվա ընթացքում հրադադարի խախտումների շարունակությունն են:

 

 

 
ՀԱՐՑ. Ես 1-ին կարգի հաշմանդամ եմ, կինս՝ 3-րդ կարգի: Խնդրում եմ ասեք՝ ես որպես 1-ին կարգի հաշմանդամ, կարո՞ղ եմ ունենալ խնամակալ: Եթե ոչ, խնդրում եմ պատասխանել՝ ինչո՞ւ: Եթե այո, ապա ո՞ւմ կարող եմ դիմել:

Վարդան Հակոբյան (1-ին կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վ. Հակոբյանին Լենինյան շրջանի ընդհանուր ԲԱՓ (բժշկա-աշխատանքային փորձաքննական) հանձնաժողովը 14.05.1971թ. փորձաքննության արդյունքում սահմանել է հաշմանդամության առաջին խումբ, «մանկուց» պատճառական կապով, անժամկետ՝ «Պոլիոմիելիտի կայուն մնացորդային երեւույթներ զույգ ստորին վերջույթների պարապլեգիայով, վերջույթների խիստ արտահայտված ատրոֆիայով եւ դեստրուկցիայով, քայլքի ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով» ախտորոշմամբ: Վ. Հակոբյանը 06.08.2014 թվականին բժկասոցիալական վերափորձաքննության ենթարկվելու նպատակով (ՎԱԾ ստանալու նպատակով) դիմել է Երեւանի թիվ 3 ԲՍՓ հանձնաժողով: Հանձնաժողովը 07.08.2014 թվականին վերափորձաքննության արդյունքում Վ. Հակոբյանին տրամադրել է ՎԱԾ՝ հաշմանդամի սայլակ տրամադրելու եզրակացությամբ:
Խնամակալության հարցով քաղաքացին կարող է դիմել իր համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմնին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հաշմանդամ երեխային կամ առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակաշրջանը հաշվառվում է խնամակալ ճանաչված անձի ապահովագրական ստաժում, եթե նա ունի խնամակալի հաշմանդամության խումբը եւ ժամանակահատվածը հաստատող, ինչպես նաեւ խնամակալ ճանաչված լինելու եւ խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքներ, սակայն տասը տարուց ոչ ավելի:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ մանրամասն տեղեկանալ, թե ձեռնարկության լուծարման գործընթացն ի՞նչ կարգով է տեղի ունենում: Անձն ինչպե՞ս պետք է լուծարի ձեռնարկությունը:

Դավիթ Գեւորգյան (48 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Գեւորգյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ գոյություն ունեն ձեռնարկությունների լուծարման մի քանի տեսակներ՝ պաշտոնական լուծարում եւ ոչ պաշտոնական լուծարում: Ոչ պաշտոնական լուծարումն իրականացվում է տնօրենի փոխարինման կամ վերակազմակերպման ճանապարհով (ընկերության միացումը չգործող ձեռնարկությանը): Ձեռնարկության լուծարումը գործունեության դադարեցման ձեւ է առանց իրավահաջորդության կարգով իրավունքների եւ պարտականությունների այլ անձանց փոխանցման: Տեղեկացնում ենք նաեւ, որ ձեռնարկությունների պաշտոնական լուծարումը կարող է լինել կամավոր եւ հարկադրված:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ձեռնարկությունների կամավոր լուծարումը սկսվում է հիմնադիրների կամ բաժնետերերի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո: Այդ որոշումը ստորագրվում է ընկերության կանոնադրական կապիտալում բաժին ունեցող կա՛մ ՓԲԸ-ի, կա՛մ ԲԲԸ-ի վերահսկիչ փաթեթը տնօրինողների կողմից:




Լրահոս