ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ կարող է մրցել ՀՀԿ-ի հետ. ուժ, որ չի՞ կարողանում 2 հազար մարդ հավաքել. Վիգեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ ցուցակի առաջին համարը զբաղեցնող Վիգեն Սարգսյանն այսօր Արմավիրում կայացած քարոզարշավի ժամանակ նշեց, որ առանց հավատի որևէ տեղ չեն կարող հասնել: Նրա խոսքով` կան ձեռքբերումներ, որոնք առկա են նաև բանակում:

«Արմավիրն ինձ համար կարևոր է, քանի որ ամենաշատ ազատամարտիկներ տված մարզն է: Այն մարզն է, որը պատերազմից այսքան տարի անց կարողացել է վետերանների խումբ կառուցել»,- ասաց Վ. Սարգսյանը:

Պաշտպանության նախարարը հայտնեց, որ այսօր շատ է հանդիպել ազատամարտիկների հետ, բոլորը հիմնականում բարձրացրել են սպառազինության հարցը: Վ. Սարգսյաի խոսքով` բանակն օր օրի ավելի ամուր է դառնում: «Կոչ եմ անում ձայն տալ այն ուժին, որը գալիս է ամենաառանցքային կարգախոսով` անվտանգություն, առաջընթաց»:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս