ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինչ Ադրբեջանն իր առաջնագիծը հագեցնում էր տեխնոլոգիական գործիքներով, մեր ղեկավարությունը կանսերվի կոկոշներ էր շարում խրամատների եզրերով. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` մարտի 5-ին մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Քիչ առաջ իր հերթական քարոզարշավն էր իրականցնում ԵԼՔ դաշինքը: Շառլ Ազնավուրի հրապարակում էին հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր եկել էին սատարելու այս քաղաքական ուժին:

Քարոզարշավի ընթացքում դաշինքի անդամները ելույթներով հանդես եկան: ԵԼՔ դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ելույթում նշեց. «Մինչ Ադրբեջանը իր առաջնագիծը հագեցնում էր տեխնոլոգիական գործիքներով,  մեր բարձրագույն ղեկավարությունը կանսերվի կոկոշներ էր շարում խրամատների եզրերով Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանն ասում է մենք կործանիչ ավիացիա չունենք, եւ անկախության շքահանդեսին բերում ինքնաթիռներ էր տանում` այդպիսով կասկածի տակ դնելով այդ զորահանդեսի իրականությունը, բա ինչո՞վ եք զբաղված եղել 25 տարի»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս