ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ազատության հրապարակում

Այս երիտասարդները հավաքվել եւ պահանջում են անհիմն կալանավորված Հաց բերող Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխել: Նրանց են միացել մի շարք հասարակական քաղաքական գործիչներ: Հիշեցնենք՝ Ա. Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանի խոսքով՝ Հաց բերողն անազատության մեջ է հայտնվել քննիչների սխալ գործելաոճի հետեւանքով: Բանն այն է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ձերբակալման հիմք է համարել այն, որ Սարգսյանը փետրվարի 3-ին չի ներկայացել քննչական մարմին, այնինչ՝ իրավապահներին գրավոր տեղեկացրել են չներկայանալու պատճառները:

 

 
ՀԱՐՑ. Հայրս իր անունով ավանդ է ունեցել բանկում դրված: 2009 թվականին նա մահացել է: Խնդրում եմ ասեք՝ ես, որպես ժառանգ, կարո՞ղ եմ ստանալ նրա գումարը:

Ռաֆիկ Խաչատրյան (Շիրակի մարզ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված է, որ 2017թ. շարունակվում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը:
Փոխհատուցումը տրամադրվում է «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան՝ մինչեւ 1931թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված եւ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից եւ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող, ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:
Միաժամանակ հայտնում եմ, որ համաձայն ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 23-ի «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու եւ ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի N 352-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 460-Ն որոշմամբ հաստատված կարգի 20-րդ կետի՝ փոխհատուցում ստանալու ավանդատուի պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի, լինել գրավի առարկա, մտնել ժառանգության զանգվածի մեջ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ եթե ավանդատուի ամուսինը մահացած է, եւ մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց ողջ ամուսնու համար փոխհատուցում ստանալու իրավունքը ճանաչվում է որպես ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականության իրավունք:

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ եթե օտարերկրացին ուզում է գալ Հայաստան, ապա ո՞վ կարող է նրան հրավեր ուղարկել: Ովքե՞ր հրավեր ուղարկելու իրավունք ունեն:

Լարիսա Պետրոսյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Պետրոսյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ օտարերկրացուն ՀՀ այցելելու հրավեր կարող են տալ՝
– ՀՀ-ում բնակվող ՀՀ քաղաքացին,
– ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին,
– ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք,
– ՀՀ պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները եւ միջազգային կազմակերպությունները (դրանց ներկայացուցչությունները):

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ օտարերկրացիները մուտք են գործում ՀՀ պետական սահմանի անցման կետերով՝ վավերական անձնագրի առկայության, մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի հիման վրա եւ սահմանային հսկողություն իրականացնող ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի թույլտվության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ սույն օրենքով կամ ՀՀ միջազգային պայմանագրերով:




Լրահոս