ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արշակունյաց փողոցում

Երեկ՝ ժամը 14:40-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում թիվ 8 երթուղայինում 63-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել. նրա մոտ գրանցվել է սրտի կանգ: Տղամարդը սրտի խնդիրներ է ունեցել եւ հենց այդ օրը բուժօգնության նպատակով գնացել է հիվանդանոց: Նրա ինքնազգացողության վատանալու ժամանակ երթուղայինում եղել են նաեւ այլ ուղեւորներ, որոնք էլ ահազանգել են շտապօգնության ծառայություն, սակայն մինչեւ նրանց ժամանելը, տղամարդը մահացել է:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ կա՞ն դեպքեր, երբ չի թույլատրվում ուսանողի տեղափոխությունը: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք՝ ո՞ր դեպքում:

Էմմա Դանիելյան (54 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ չի թույլատրվում բակալավրի կրթական ծրագրով առաջին եւ ավարտական կուրսերում ուսանողի տեղափոխությունը: Մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառողների տեղափոխությունը թույլատրվում է առաջին կիսամյակի ավարտից հետո: Չի թույլատրվում նպատակային տեղերում ընդունված ուսանողների տեղափոխումն այլ բուհ կամ այլ մասնագիտությամբ ուսումնառության:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ տեղափոխության մասին ուսանողների դիմումներն ընդունվում են համապատասխան ձեւով ուսուցման կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող եւ հաջորդող 2 շաբաթվա ընթացքում: Ուսանողը տեղափոխման մասին դիմումը ներկայացնում է իր ուսումնառության բուհի ռեկտորին՝ ակադեմիական տեղեկանք ստանալու համար: Բուհի կողմից ակադեմիական տեղեկանք տրամադրվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ տուն-ինտերնատ ընդունվելու համար ո՞ւմ պետք է դիմի քաղաքացին կամ նրան խնամող անձը: Եվ խնդրում եմ ասեք՝ տնային պայմաններում ինչպիսի՞ ծառայություններ են տրամադրվում:

Ալիս Օհանյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Օհանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ պետք է դիմել փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայության տարածքային մարմին (գործակալություն): Գործակալությունում քաղաքացուն տրամադրում են «Բժշկական քարտի» եւ «Կենսաթոշակի տեսակի եւ չափի վերաբերյալ» տեղեկանքների ձեւաթղթերը, որոնք լրացվում են համապատասխան կազմակերպությունների կողմից: Գործակալության պետը որոշում է կայացնում խնամք տրամադրելու մասին եւ այդ որոշումը ներկայացնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Նախարարությունը գործակալությունից ստացած որոշումների հիման վրա համակարգում է տուն-ինտերնատներ հաճախորդների ընդունելության գործընթացը:
Միաժամանակ հայտնում ենք, որ տնային պայմաններում հաճախորդին տրամադրվում են հետեւյալ ծառայությունները՝ կենցաղային սպասարկում, բժշկական օգնություն եւ սպասարկում, սոցիալ-հոգեբանական օգնություն եւ իրավաբանական խորհրդատվություն:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ խնամքը տրամադրվում է տնային պայմաններում կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում: Այն տրամադրվում է դրա կարիքն ունեցող ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած կամ 18 տարին լրացած միայնակ հաշմանդամներին: Ի դեպ, հաճախորդին խնամքը տրամադրվում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետի որոշման հիման վրա:




Լրահոս