«Ֆեյքերի» դարաշրջանը. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Լինում են ոչ միայն «ֆեյք» անձինք, այլև «ֆեյք» կայքեր, որոնք ստեղծվում են միմիայն ընտրությունների համար։  Հայտնի չէ, թե ով է այդ կայքերի պաշտոնական սեփականատերը, խմբագիրը, ովքեր են այն հեղինակները, որոնք գրում են այդ  կայքերում, որտեղ է գտնվում նրանց  խմբագրությունը, որ հեռախոսով  կարող ես նրանց  զանգել և այլն։ Փոխարենը հայտնի է, թե նրանք ում կողմից են  և ում դեմ են. Այդ կայքերում չես գտնի  որևէ լրատվական նյութ՝ այդ բառի «դասական» իմաստով, ծայրից ծայր «գնահատողական  դատողություններ» են հօգուտ  «պաշտպանյալ» քաղաքական  գործչի և ընդդեմ նրա բոլոր հակառակորդների։

Մեծ հաշվով դա  քաղաքական ուժերի  և առանձին գործիչների  կողմից ռուսուրսների վատնում է։  Այո, Հայաստանի բնակչության համարյա  կեսը համացանցում է կամ օգտվում է սոցիալական ցանցերից։  Բայց օգտվողներից ոչ բոլորին է  հետաքրքրում  նախընտրական պայքարը, և հետաքրքրվողներից  ամենևին ոչ բոլորն են  «հալած յուղի»  տեղ դնում «ֆեյք» անձերի  և կայքերի քարոզչությունը։  Նույնիսկ իրական  մարդկանց  քարոզչությունն են  Հայաստանում ընդունում մեծ վերապահումներով։

Բայց ընդհանուր  տհաճություն այդ «ֆեյքերի» առկայությունից ես, օրինակ, զգում եմ։  Մոտավորապես այնպիսի  դիսկոմֆորտ, որն առաջանում էր  խորհրդային շրջանի հասարակական զուգարանների պատերին նայելուց»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս