Հասանելի է քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային կայքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արամ Բադալյանի մասնակցությամբ Կոմիտեում ներկայացվել է քաղաքաշինության ոլորտում թույլտվությունների տրամադրման համար մշակված մեկ պատուհանի գաղափարը կրող www.e-permits.am էլեկտրոնային կայքի գործնական կիրառման փորձնական տարբերակը, որը մշակվել է ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում և որի աշխատանքները համակարգելու է Կոմիտեն:
Կայքի փորձնական տարբերակի ներկայացմաը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի, տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ինչպես նաև Կոմիտեի ներկայացուցիչները:
Համակարգը մշակած և սպասարկման աշխատանքները իրականացնող ընկերության ներկայացուցիչը մանրամասն ներկայացրել է համակարգ մուտք գործելու, դիմում ներկայացնելու, դիմումի շարժին հետևելու ողջ ընթացքը:

Նշենք, որ էլեկտրոնային կայքն ու ուղեցույցը, որոնք հասանելի են ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքում, իր մեջ ներառում է տեղեկատվություն ինչպես իրավական դաշտի, այնպես էլ՝ կայքից օգտվելու մասին:

Կայքի աշխատանքային հիմնական գործառույթներըին ծանոթանալուց հետո ներկաները բազմաթիվ հարցեր ուղղեցին ծրագիրն ու կայքը ներկայացնող մասնագետին` ստանալով պարզաբանումներ:
Տեղեկացնենք, որ www.e-permits.am էլեկտրոնային կայքը նպատակ ունի պարզեցնելու և հստակեցնելու կառուցապատման ընթացակարգերը և այն գործարար միջավայրի բարելավման (Doing Business) և ներդրումային ծրագրերի խրախուսման հերթական քայլերից մեկն է:




Լրահոս