ՖՈՏՈ. Ի հիշատակ Արթուր Սարգսյանի բողոքի երթը թեժանում է. ցուցարարները պահանջում են Արփինե Հովհաննիսյանի և Լևոն Ալթունյանի հրաժարականները

ՖՈՏՈ. Ի հիշատակ Արթուր Սարգսյանի բողոքի երթը թեժանում է. ցուցարարները պահանջում են Արփինե Հովհաննիսյանի և Լևոն Ալթունյանի հրաժարականները

Այս պահին ի հիշատակ Արթուր Սարգսյանի բողոքի երթը շարժվում է դեպի ՀՀ արդարադատության նախարարություն: Լարված իրավիճակ է ստեղծվել բողոքի մասնակիցների և ոստիկանության միջև:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորում է ցուցարարներին, որպեսզի հետ կանգնեն, հակառակ դեպքում բախում կլինի:

Հավելենք` քաղաքացիներից մեկը փոխոստիկանապետին ասում է. «Ա՛յ, որ լավ բան անես քեզ կպաչեմ»:

Այս պահին երթի մասնակիցները պահանջում են Արդարադատության և Առողջպահության նախարարների հրաժարականները:

Մեծ քանակությամբ ոստիկանները շրջապատել են ցուցարարներին:

Այսօրվանից ցուցարարները հայտարարում են Ազատության հրապարակում նստացույց: