«ՎԱԶ 21»-ի հույսի՞ն. ինչ է հասցրել կուտակել միլիարդատեր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել Հայաստանի իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրակարգով եւ համամասնական ցուցակով առաջադրված թեկնածուների հայտարարագրերը:

ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, որը վերջերս հայտնվել էր աղմկալի պատմությունների կիզակետում, ունի 1 մլրդ 909 մլն 985 հազար դրամ եւ 985 հազար դոլար դրամական միջոց: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ «Ավշարի գինու գործարան» ընկերության 100 տոկոս բաժնետերն է:

Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը՝ տարեկան 6 մլն 450 հազար դրամը եւ «Ավշարի գինու գործարանի» գյուղմթերքի իրացումից ստացած վճարը՝ 44 մլն 625 հազար դրամը: Նա Երեւանում ունի երկու բնակարան, Ավշար գյուղում բնակելի մեկ տուն, 16 հողամաս, հասարակական մեկ շինություն, խաղողի 3 այգի, մեկ ավտոհանգրվան: Նաեւ «Ավշարի գինու գործարան»-ը, նույն գործարանի հասարակական եւ արտադրական նշանակության հողատարածքները: Իսկ ունեցած ավտոմեքենան էլ 1999 թվականի արտադրության մեկ «Վազ 21213»-ն է:




Լրահոս