Հայաստանն աշխարհի ամենաերջանիկ երկրների ցուցակի 121-րդ տեղում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը զբաղեցրել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցուցակի 121-րդ տեղում է, փոխանցում է CNN-ը: Այսօր՝ մարտի 20-ին, աշխարհում նշվում է երջանկության միջազգային օրը:

Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Նորվեգիան: Վարկանիշային ցուցակի եռակի առաջնորդ Դանիան հայտնվել է երկրորդ հորիզոնականում:

10-յակում են Իսլանդիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, ինչպես նաև Ավստրալիան և Շվեդիան:

ԱՄՆ-ն զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը, Գերմանիան՝ 16-րդ, Մեծ Բրիտանիան՝ 19-րդ, Ճապոնիան՝ 51-րդ, Չինաստանը՝ 79-րդ, Թուրքիան՝ 69-րդ, Իրանը՝ 108-րդ:

Ամենադժբախտ երկիր է ճանաչվել Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը (155-րդ տեղ):




Լրահոս