ՖՈՏՈ. Ովքեր էին ծաղկեպսակ ուղարկել Հաց բերողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցավ Արթուր Սարգսյանի` Հաց բերողի հոգեհանգստի արարողությունը: Երկար ժամանակ դեպի սգո սրահ մարդկանց հոսքը չէր դադարում. նրան հրաժեշտ տալու էին գալիս ինչպես նրա ընկերները, բարեկամները, այլևս պարզապես անծանոթ մարդիկ և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

Հաց բերողի համար նաև բազմաթիվ ծաղկեպսակներ էին ուղարկել. կրկին առկա էին թե պարզապես քաղաքացիների ծաղկեպսակներ, թե քաղաքական ուժերի ներկայացուցիչների:

Նշենք այն քաղաքական ուժերի անունները, ովքեր ծաղկեպսակ էին ուղարկել Արթուր Սարգսյանին. ԵԼՔ դաշինք, «Ծառուկյան» դաշինք, ՀՅԴ, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք, ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյան:




Լրահոս