ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպանը սկսել է սոցիալական ցանցերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մուլտիմեդիոն ասուլիսի ընթացքում ՌԴ-ում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը ներկայացրեց իր ծրագրերը և պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նշեց, որ իր առաջնահերթ քայլերից է համարում Ռուսաստանից Հայաստան ներդրումների ներգրավումը:

Նա այս ընթացքում իր աշխատանքներից առանձնացրեց պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում սոցիալական ցանցերում ակտիվությունն է: Նրա խոսքով, դա շատ կարևոր է, քանի որ երիտասարդությունը հիմնականում այս միջոցներով է տեղեկատվություն ստանում:

Տողանյանի խոսքով, ադրբեջանական լոբբինգի դեմ անիմաստ է պայքարել.  «Մեր հարևաններն առատորեն օգտվում են այդ ծառայությունից և Ռուսաստանում կան ընկերություններ, մարդիկ, որոնք այդ ուղղությամբ աշխատում են: Դրա մասին խոսել, դրա դեմ պայքարելն անիմաստ է: Մենք ուղղակի պետք է շարունակենք զբաղվել և առաջ տանել մեր շահերը»,- նշեց դեսպանը:

 




Լրահոս