ՖՈՏՈ. Հաց բերողի հիշատակին Վանաձորում քայլերթ է անցկացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանում տեղի ունեցավ Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի հուղարկավորությունը: Վանաձորում Հաց բերողի պատվին քայլերթ է անցկացվել և մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են նրա հիշատակը:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մահացել է սիրտ անոթային անբավարարությունից: Հիշեցնենք նաև, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը:




Լրահոս