Րաֆֆի Հովհաննիսյանն ընդմիշտ հեռանում է. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը, դեռևս անցյալ տարի սեպտեմբեր ամսին կայացած նիստին, «Ժառանգության» վարչության անդամներին հայտնել էր, որ ցանկանում է դուրս գալ քաղաքականությունից և անցնել հանգստի։ Մեր տեղեկություններով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի այդ ցանկությունը շարունակում է կենսունակ մնալ։ Պատահական չէ, որ նա հենց 11-րդ հորիզոնականում է ՕՐՕ դաշինքի, որը ոչ մի դեպքում անցողիկ չի համարվում։

Մեր տեղեկություններով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ միայն որոշել է լքել քաղաքականությունը, այլև մտադիր է առաջիկայում վերականգնել իր ամերիկյան քաղաքացիությունը, որից հրաժարվել էր 1991թվականին, սակայն ՀՀ քաղաքացիություն նրան շնորհվել է 2001թ։ Րաֆֆի Հովհաննիսյանը ծնվել է ԱՄՆ-ում և քաղաքացիությունը վերականգնելու որևէ դժվարություն, ըստ օրենքի, նա չի ունենա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս