Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը Վլադիմիր Բարխուդարյանի մահվան կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը Վլադիմիր Բարխուդարյանի մահվան կապակցությամբ. «Խոր ցավ ապրեցի` տեղեկանալով ականավոր պատմաբան Վլադիմիր Բարխուդարյանի մահվան մասին: Անասելի մեծ է Վլադիմիր Բարխուդարյանի գիտական գործունեության նշանակությունը, որը հիմնականում ընթացել է հայկական գաղթավայրերի, պատմագիտության և հայռուսական հարաբերությունների հիմնահարցերի մշակման ուղղությամբ:

Բարխուդարյանը նաև լուրջ ներդրում է ունեցել անկախություն ձեռք բերելուց հետո դպրոցներում պատմության դասագրքերի ստեղծման գործում: Կորստի այս ծանր պահին Վլադիմիր Բարխուդարյանի ընտանիքին ու հարազատներին եմ հղում իմ անկեղծ ցավակցությունն ու մխիթարանքի խոսքերը»:




Լրահոս