Հայաստանի ազգային հավաքականն այսօր կհանդիպի Ղազախստանի ընտրանուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում, այսօր, ժամը 20։00-ին սեփական հարկի տակ կընդունի Ղազախստանի ընտրանուն: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։

Խաղին մասնակցելու է անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Երեկ` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը: Մարզմանը մասնակցում էին 23 ֆուտբոլիստներ: Հովհաննես Համբարձումյանը վնասվածքի պատճառով բաց թողեց մարզումը: Համբարձումյանի մասնակցության հարցը վաղվա խաղին պարզ կդառնա ավելի ուշ:




Լրահոս