Սպորտի նախարարության ճոխ գնումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն անցել է ճոխ գնումների: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ մոտ 1 մլն դրամ այս նախարարությունը հատկացրել է գրասենյակային տարբեր ապրանքներ գնելու համար:

Ըստ այդմ, 200 հազար դրամ ծախսվել է բլանկներ, 300 հազար դրամ՝ թղթապանակներ գնելու համար: 36 հազար դրամ այս նախարարությունը ծախսել է 5 հատ կաշվեպանակների համար: Բայց ամենաշատ գումարը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հատկացրել է շնորհավորական բացիկներ գնելու համար՝ 455 հազար դրամով նրանք ձեռք են բերել ալ կարմիր գույնի, դեկորատիվ թղթով, թավշյա ծածկույթով բացիկներ:




Լրահոս