Դուխով գնացեք և քվեարկեք. ԵԼՔ դաշինքը` Ալավերդիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Ելք» դաշինքը նախընտրական քարոզարշավ է անցկացնում Լոռու մարզում: Նրանք լինելու են մի քանի քաղաքներում, իսկ ժամը 17:00-ին էլ Վանաձորի «Արցախ» պուրակում նախատեսված է հանրահավաք-միջոցառում:

Դաշինքի առաջնորդներն Ալավերդի քաղաքում քայլերթ անցկացրեցինև  ալավերդցիներին կոչ արեցինապրիլի 2-ին քվեարկել իրենց դաշինքի օգտին: ԵԼՔ դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում նշեց.  «Գնացեք ընտրական տեղամասեր եւ քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին՝ վերցնելով համար 1 քվեաթերթիկը և չհուսահատվեք, ժողովուրդ ջան, որովհետեւ ելք կա»:

Ելույթ ունեցավ նաև Էդմոն Մարուքյանը, ով նշեց, որ այս անգամ բացառիկ հնարավորություն կա քվեարկությամբ սկսել փոփոխությունների ընթացքը: «Ապրիլի 2-ին սպասվող ընտրություններում մենք բոլորս ունենք հնարավորություն` մեր քվեարկությամբ սկսել երկար ժամանակ սպասված փոփոխությունների ընթացքը»:




Լրահոս