Սերժ Սարգսյանը չունի համարձակություն խոստովանելու, որ տանուլ է տվել. հիմա եկել Իսկանդերներ է խաղացնում. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Վանաձորում ԵԼՔ դաշինքի հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև դաշինքի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նա իր ելույթում նշեց, որ Սերժ Սարգսյանը չի դիմացել խաչաձև հարցաքննությանը և անդրադարձել է մարտի 8-ին`  Երևանում իր ունեցած ելույթի դրույթներին:

«Եթե հիշում եք, այդ ելույթն այն մասին էր, որ երրորդ հանրապետության պատմության ընթացքում Սերժ Սարգսյանն ամենամեծ սպառնալիքներ ստեղծած գործիչն է: Եվ ահա, նա փորձում է արդարանալ, իհարկե, բավական հետաքրքիր է նրան տեսնել արդարացողի դերում, բայց այդ արդարացումներն ծառայում են ապացուցելու համար ակնհայտը», – նշեց նա:

Փաշինյանի խոսքով, Սարգսյանը միակ ղեկավարն է, որի կառավարման տարիներին ՀՀ-ն կորցրել է 800 ՀԱ տարածք: «Նա ասում է, որ ինքը գերագույն հրամանատար լինելով պատրաստ է 100 մարդու կյանքի գնով տարածքներ զիջել, բայց պատրաստ չէ այդ մարդկանց կյանքի գնով վերցնել դրանք կամ պաշտպանել: Նա ասում է, որ մենք զոհ տալու ենք միայն տարածքներ զիջելու համար և չի պահանջում զոհեր տալ տարածքներ վերցնելու համար: Սա՞ է իր ուղերձը: Նա սուտ է ասում, թե հոգ է տանում հայ զինվորի կյանքի համար», – շարունակեց Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը երկար տարիներ եղել է ՀՀ պաշտպանության նախարար, ապա վարչապետ, իսկ դրանից հետո գերագույն հրամանատարի պաշտոնն է ստանձնել և այդ ընթացքում առաջնագիծը տանուլ է տվել հակառակորդին: «Սերժ Սարգսյանը համարձակություն չունի խոստովանելու, որ տանուլ է տվել, հիմա եկել Իսկանդերներ է խաղացնում», – հավելեց նա:




Լրահոս