Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի ինքնաթիռը շտապ վերադարձել է Երևան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Երևանում: Այս մասին թվիթերում գրել է ղազախ լրագրող Էրբոլ Քաիրովը, փոխանցում է Nur.kz-ն:

«Ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Երևանում, որտեղից և մեկնել էր: Պատճառը շասսիների անսարքությունն է եղել: Հաջորդ թռիչքը պլանավորվում է չարթերային չվերթի չեղարկումից հետո»,- գրել է Քաիրովը:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Երևանում Ղազախստանի հավաքականը պարտվել է Հայաստանի հավաքականին 0:2 հաշվով: 73-րդ և 75-րդ րոպեներին գոլեր են խփել Հենրիխ Մխիթարյանն ու Արազ Օզբիլիսը:




Լրահոս