Հնդկաստանում ավտոբուսն ընկել է գետը. կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանում Սենապատի շրջանում Իմպհալ-Դիմապուր մայրուղում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհահատվածից և ընկել գետը:

Դեպքի արդյունքում 10 մարդ է զոհվել, ևս 25 մարդ վնասվածքներ է ստացել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Տուժածներից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է:

Տեղի ոստիկանությունը հայտնում է, որ վթարի պատճառները դեռևս հայտնի չեն:




Լրահոս