28.03.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

Մարտի 28-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են ՕՐՕ դաշինքի ռեյտինգային ընտրացուցակով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի վստահված անձիք Անահիտ Թարխանյանը և Արմեն Հովհաննիսյանը, նաև Ա. Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:

ԹԵՄԱ՝ ընտրական գործընթացի եզրափակիչ փուլի մասին:

***

Մարտի 28-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է ՀՎԿ ցուցակի ներկայացուցիչ, իրավաբան Տիգրան Սարգսյանը:

Թեման՝ Քարոզարշավի ընթացք, ընտրական իրավախախտումներ և հանցագործություններ, ինչի՞ց պետք է խուսափեն քաղաքացիները:

***
Մարտի 28-ին ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Արման Մուսինյանը- Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ, Կոնգրես-ՀԺԿ դաշինք:

Թեման՝ Քաղաքական գործընթացներ, քարոզարշավի ընթացք:

***

Մարտի 28-ին, ժամը 13:00 «Ելակետ» մամուլի ակումբում տեղի կունենա «Դու մենակ չես» խորագրով բարեգործական և իրազեկման համերգի մամլո ասուլիսը: Համերգը նվիրված է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելմանն ու հասարակության շրջանում հիվանդության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: Համերգից ստացված ողջ հասույթը կուղղվի սահմանամերձ բնակավայրերում ապրող, սոցիալապես անապահով այն կանանց, որոնց մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ:

Բանախոսներն են՝ համերգի կազմակերպիչ Եվրոպա Դոննա Արմենիա կազմակերպության Նվարդ Քոչարյանը, երգիչ Արամ MP3-ին, հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը:

Բանախոսները կներկայացնեն բարեգործական միջոցառման մանրամասները, կանդրադառնան հասարակության շրջանում կրծքագեղձի քաղցկեղ հիվանդության իրազեկվացությանը և թեմային առնչվող այլ հարցերի:

***

ՎԱՂԸ ԺԱՄԸ 14-ՕՕ-ԻՆ «ԴԵԲԱՏ» ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԸ /ԴԱՅՄՈՆԴ/ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ՝ ԱՐԱՄԻ 86, Գլխավոր փոստի դիմացից դեպի այգու ձախ   հատվածի առաջին բարձրահարկը /կկազակերպի հերթական քննարկում՝ «Քարոզարշավի վերջին շաբաթը» խորագրով:

Բանավեճին կմասնակցեն՝ «ԵԼՔ» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը, «Հայկական վերածնունդ կուսակցության» ռեյինգային ցուցակով ներկայացված թեկնածու՝ Մարիաննա Ֆրունջյանը և «ՕՐՕ» դաշինքից ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու՝ Թերեզա Ասատրյանը:

***

Մարտի 28-ին ժամը 11.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հրակ) տեղի կունենա «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական–քաղաքացիական նախաձեռնության անդամներ լրագրող Գոհար Արշակյանի, մանկավարժ Սոսե Ղլեջյանի և տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանի ասուլիսը։

Թեման՝ «2017թ. մարտի 15–ին Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարանի ՏԵՂԱՊԱՀ ընտրված Գարեգին Արքեպիսկոպոս Բեկչյանի իր պաշտոնը ստանձնելու հետ կապված արհեստական խոչընդոտներն ու Արամ Աթեշյանի թուրքական իշխանություններին ապավինելու գնով Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն դեմ գնալու շարժառիթները։ Պոլսահայ համայնքում տիրող իրավիճակն ու Պատրիարքական Տեղապահի ընտրությունների արդյունքների հետ կապված զարգացումները»

Բանախոսներն անդրադառնալու և վերլուծելու են նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի հայ եկեղեցու պատմության ընթացքում աննախադեպ ու սկանդալային հայտարարության մասին Մայր Աթոռի «սեփականությունը» հանդիսացող ՇՈՂԱԿԱԹ հեռուստաընկերության կողմից պատրաստված տեսանյութը (https://www.youtube.com/watch?v=CdrMkeP48XI)։

***

Մարտի 28-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ «Հայաստանում կանանց մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին և նախընտրական ծրագրերը։ Ինչը կարող է ապահովել կին թեկնածուների հաղթանակը։ Որքանով է հայ հասարակությունը կողմ կին պատգամավորների ներկայացվածությանը խորհրդարանում և քաղաքականության մեջ։ Ինչ կարող է փոխել կին պատգամավորը երկրի զարգացման գործընթացում» թեմայով։

Բանախոսներն են

Թերեզա Սարգսյան – գրող, լրագրող, «Համախմբում» կուսակցություն, թիվ 1 ընտրատարածքում «ՕՐՕ» դաշինքի ռեյտինգային թեկնածու
Արմեն Ավետիսյան – ռեժիսոր
Բագրատ Ալեքյան – գրող, հրապարակախոս
Խաչատուր Խաչատրյան – Ազատամարտիկ

Ասուլիսին բանախոսները կանդրադառնան նաև նախընտրական զարգացումներին, ներքաղաքական իրավիճակին և Սամվել Բաբայանի ձերբակալությանը։




Լրահոս