Բեռլինի թանգարանից 100 կգ կշռող ոսկե մետաղադրամ են գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բեռլինի Բոդե թանգարանից գողացել են 100 կգ կշռող և $1  մլն նոմինալ ունեցող ոսկե մետաղադրամ, փոխանցում է Der Tagesspiegel-ը: Տեղեկությունը հաստատել է տեղի ոստիկանությունը:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ գիշերը անհայտ անձինք մուտք են գործել շենք թանգարանի հետնամասի պատուհանից:

Նմուշի քաշից ենթադրվում է, որ հանցագործները մի քանիսն են եղել:

Մետաղադրամի նոմինալ արժեքը կազմում է $1 մլն, իսկ նյութական արժեքն ավելի մեծ է ՝ մոտ $3,7 մլն:

Մետաղադրամը կոչվում  է «Թխկու ոսկե տերև», ներառված է Գինեսի ռեկորդների գրքում:




Լրահոս