«Հայկական վերածնունդ» կուսակցությունն արձագանքում է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը,  Հ1-ի եթերում անդրադառնալով արցախյան հարցի լուծման՝ մյուս քաղաքական ուժերի կողմից առաջարկվող տարբերակներին, դրանք որակեց որպես հեքիաթ:

«Բոլոր քաղաքական ուժերը պետք է պատասխանեն մեկ հարցի… համաձա՞յն եք Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված եւ ՀՀ իշխանությունների կողմից ընդունված կարգավորման ծրագրի ստորագրմանը, թե՞ ոչ: Մենք ասում ենք՝ համաձայն ենք»,-ասաց Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ միայն ՀՀԿ-ն է այդ գծի մեջ: «Ժողովուրդ»-ը ներկայացնում է խորհրդարանական ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի արձագանքը Տեր-Պետրոսյանի հնչեցրած գնահատականներին:

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ գրեթե բոլոր քաղաքական ուժերի ծրագրերում ներկայացված լուծման տարբերակները հեքիաթ են: Դուք լուծման ի՞նչ տարբերակներ եք առաջարկում:

Էդգար Առաքելյան, «Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավորության թեկնածու-Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված՝ նախկինում նաեւ պարոն Բաղդասարյանը բազմիցս դիրքորոշումը հայտնել է, որը հետեւյալում է կայանում. պետք է հասնենք նրան, որպեսզի ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ հարցը պետք է լուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով, փոխզիջումների հիման վրա, ուժի կիրառման բացառման սկզբունքով: Դա մեր ծրագրային դրույթներից է:

-Համաձա՞յն եք Մինսկի համանախագահության կողմից առաջարկված եւ ՀՀ իշխանության կողմից ընդունված կարգավորման ծրագրի ստորագրմանը, թե՞ ոչ:

Էդգար Առաքելյան-Գիտեք, նախ Մինսկի առաջարկած այդ փաստաթուղթը, եթե չեմ սխալվում, ոչ ամբողջական դրույթներին ենք մենք ծանոթ, գուցե ավելի մանրամասնություններ կան, որոնց մենք ծանոթ չենք: Այդպես ասել՝ համաձայն ենք, թե համաձայն չենք, չենք կարող, քանի որ կարող են լինել դեռեւս չբացահայտված դրույթներ: Պետք է ԼՂ հակամարտությունը կարգավորվի Մինսկի խմբի շրջանակներում, դա փաստ է, այլ միջազգային ֆորմատ, որ տիրապետում է ԼՂ հակամարտության բոլոր մանրամասներին, չկա:

Վահագն Հակոբյան




Լրահոս