Սյունիքի Խոզնավար համայնքում կրքերը գնալով թեժանում են. ովքեր են սպառնավել ԲՀԿ անդամին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզի Խոզնավար համայնքում կրքերը գնալով թեժանում են: «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Խոզնավարում տեղակայված ընտրական հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Հրայր Ալավերդյանի մեքենայի վրա ինչ-որ մարդիկ խոտ էին դրել, շուրջբոլորը բենզին լցրել՝ հասկացնելով, որ հաջորդ անգամ կայրեն այն: Ալավերդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կատարվածը կապել էր նախընտրական իրավիճակի հետ: Եւ ահա երեկ մեզ հայտնի դարձավ, որ Խոզնավարի դպրոցի տնօրեն Վոլոդյա Զախարյանը իր մոտ է կանչել հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արեւիկ Մանգասարյանին՝ ԲՀԿ-ական Ալավերդյանի կնոջը, ու պահանջել քվեարկել ՀՀԿ օգտին:

Ուսուցչուհուն տնօրենն ասել է. «Դուք այս պահին պետական աշխատող եք, մենք վարձատրվում ենք պետությունից, պետության իշխանությունն էլ գտնվում է ՀՀԿ ձեռքում… Կասկածներ ունեմ, եթե տան ամուսինը ԲՀԿ-ից է, դու էլ ԲՀԿ-ից կլինես»: Նշենք, որ այս զրույցի ձայնագրությունը «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս