ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգավամորի թեկնածու Սամվել Ղալեչյանի ընտրական պաստառը բավականին «յուրահատուկ» ոճ ունի: Պաստառի վրա մեծատառերով նշված է նաեւ վերջինիս մականունը՝ «ՑԱՐ»: Իհարկե, դժվար է հասկանալ դրա անհրաժեշտությունը: Գուցե մականունը նրան ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում հաջողություն բերի՞:

 

 

 
ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիներում, սովորաբար, պատարագը մատուցում են փակ խորանով: Ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ խորհուրդ ունի փակ խորանով պատարագ մատուցելու կարգը:

Հեղինե Հարությունյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Մեծ Պահքի շրջանում Հայ Առաքելական եկեղեցում Ս. Պատարագը մատուցվում է վարագույրը փակ: Այն խորհրդանշում է մեղքի պատճառով երկնքի արքայության դռների փակվելը: Խորանի վարագույրը բացվում է Ս. Հարության տոնի Ճրագալույցի Պատարագի ժամանակ: Սակայն Մեծ Պահքի ընթացքում կան հիշատակության օրեր եւ տոներ, երբ Ս. Պատարագը մատուցվում է բաց խորանով: Այդ օրերն են Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների եւ Խոր Վիրապ մտնելու հիշատակության օրը, Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը եւ Ծաղկազարդի՝ Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակության տոնը: Այդ օրերին հավատացյալները, մասնակցելով Ս. Պատարագին, կարող են Ս. Հաղորդություն ստանալ:
Մեծ Պահքի ընթացքում ընդունված չէ մատաղ անել, քանի որ այդ շրջանում արգելված են կենդանական ծագմամբ կերակուրները: Շատ ավելի խրախուսելի է այդ շրջանում ողորմություն անել եւ գթասրտություն ցուցաբերել կարիքավորներին եւ նեղյալներին՝ օգնելով նրանց գումարով, հագուստով, սննդամթերքով կամ հնարավոր այլ տարբերակներով:
Ս. Մկրտության խորհրդի կատարման համար որեւէ արգելք չկա, Ս. Մկրտության խորհուրդը կատարվում է տարվա ցանկացած օր:

Արարատյան Հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ Մեծ Պահքի շրջանը տեւում է 48 օր, այսինքն՝ 7 շաբաթ: Պահքի ժամանակ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հնարավորինս հեռու մնա եւ հրաժարվի մեղավոր ընթացքից:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ունեմ ավտոմեքենա, եւ արդեն 10 տարի է, ոչ մի վթար չի գրանցվել իմ անունով: Խնդրում եմ ասեք` այս դեպքում որքա՞ն կարող է նվազել ապահովագրավճարը, նշեմ, որ այս պահին այն կազմում է 32.000 դրամ:

Գուրգեն Մնացականյան (48 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մնացականյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ըստ ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ բոնուս-մալուս համակարգի կիրառման կանոնների՝ բազիսային դասով համակարգ մուտք գործելու դեպքում զեղչը 10 տարի անց կկազմի 50%: Մասնավորապես առաջին տարում կիջնի 3%-ով եւ այդպես շարունակվելով 10 տարում կիջնի 50%-ով, որը առավելագույն զեղչն է, այսինքն՝ 10 տարում Ձեր ապահովագրավճարը կկազմի 16.000 դրամ:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ սովորաբար ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով: Օրենքի համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագիրը կարող է կնքվել առնվազն 3 ամիս ժամկետով, իսկ «Տարանցիկ փոխադրում» եւ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմներով ՀՀ տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոմեքենաների համար՝ առնվազն 10 օր ժամկետով:




Լրահոս