Հայաստանի ապագան կախված է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից․ Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում պրագմատիկ գործիչները բացահայտ սկսել են հայտարարել, որ Հայաստանի ապագան կախված է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից: «APA» գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զինվորականների հետ հանդիպմանը: Այս կերպ ադրբեջանցի նախագահն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Կենտրոն» հեռուստաալիքին տված հարցազրույցին:

«Ես բազմիցս ասել եմ, որ որպես պետություն Հայաստանի գոյության միակ ուղին հարևանների հետ հարաբերությունները կարգավորելն է։ Դրա համար մի ճանապարհ կա․ հայկական զորքերը պետք է անհապաղ և առանց որևէ նախապայմանների դուրս բերվեն Ադրբեջանի գրավյալ տարածքներից»,-ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ արցախյան հակամարտությանը միջազգային ոչ մի կազմակերպություն կամ երկիր չի կարող միջամտել:

«Հայաստանը 2016թ. ապրիլյան բախումների ժամանակ դիմել է միջազգային կազմակերպություններին և առանձին երկրներին՝ խնդրելով դադարեցնել բախումները»,-ասել է Ալիևը՝ հավելելով, որ արցախյան հակամարտությունը «մեր ներքին խնդիրն է և ներքին գործը»:




Լրահոս