ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Գյումրիում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Մարտուն Գրիգորյանը կարծես ամաչում է ներկայանալ Հանրապետականի անվան ներքո: Դրա մասին է փաստում նրա նախընտրական պաստառը, որտեղ բացակայում են ՀՀԿ անվանումը, լոգոն. այսինքն` նա որեւէ կերպ չի ասոցացվում այս կուսակցության հետ: Ընդ որում, ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից միայն Մ. Գրիգորյանի պաստառն է այդպիսին, իսկ մյուսներինը տպագրվել է միանման: Հետաքրքիր է` ինչո՞ւ է նա ամաչում ՀՀԿ-ից:

 

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` եթե պահք պահողը խախտում է այն, ապա նորից կարո՞ղ է շարունակել: Եվ կցանկանայի տեղեկանալ, թե ծոմն ինչպե՞ս են պահում:

Մարգարիտա Եղիազարյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Թեեւ նախընտրելի է պահքը չխախտելը, սակայն եթե խախտել եք, ապա անպայման նորից շարունակեք պահել: Իսկ ինչ վերաբերում է ծոմապահությանը, ապա տեղեկացնենք, որ այն հիմնականում ըստ ցանկության է: Թեեւ ծոմապահությունը շատ չնչին վերապահումներով պարտադիր է: Երբ պատրաստվում ենք Ս. Հաղորդություն ստանալ, պետք է ծոմ պահել տվյալ օրը՝ առավոտից: Թույլատրվում է միայն ջուր խմել: Իսկ եթե Ս. Հաղորդություն ստացողը հղի է կամ առողջական խնդիրներ ունեցող մարդ, ապա թույլատրվում է հաց ուտել եւ ջուր խմել: Մնացած դեպքերում ծոմ պահողն ինքն է որոշում՝ երբ եւ ինչ ժամկետով ծոմ պահել:
Սակայն այդ որոշումը պարտադիր պետք է համաձայնեցվի հոգեւորականի հետ՝ ծոմապահության հոգեւոր խորհուրդն իմանալու համար: Ծոմապահությունն առանց աղոթքի եւ հոգեւոր սննդի անիմաստ կդառնա:

Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղեւոնդյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ պահքն ունի հատուկ նպատակ, որը թելադրում է Սուրբ եկեղեցին: Պահքի իմաստը մեղքից հրաժարվելն է: Եթե ինչ-որ մեկն այլ նպատակով է պահք պահում, ապա կարող է դա անել ցանկացած այլ ժամանակ, քանի որ այն կապ չունի Մեծ Պահքի հետ: Սուրբ եկեղեցին Մեծ Պահքի բոլոր կիրակիները հատուկ է համարում եւ դրանց հետ կապված հատուկ խրատներ ունի: Առանց այդ խրատների եւ ցուցումների պահքն անիմաստ է: Ի դեպ, Մեծ Պահքի շրջանում Ս. Հաղորդություն կարելի է ստանալ միայն այն օրերին, երբ մեծ տոն է, եւ եկեղեցում մատուցվում է բաց Պատարագ, օրինակ՝ ապրիլի 7-ին՝ Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնին:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ հողամասի վրա կառուցապատում իրականացնելու համար ի՞նչ է անհրաժեշտ:

Մարգար Մնացականյան (53 տարեկան, գյուղատնտես)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Մնացականյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ կառուցապատման իրավունքը անձի իրավունքն է այլ անձի պատկանող հողամասում՝ քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաեւ հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ՝ սահմանված կարգով կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել եւ կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել եւ օգտագործել այդ գույքը: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդված):

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքի տրամադրումը չի հանգեցնում դրա նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման: Ի դեպ, կառուցապատման ժամկետի ավարտից հետո կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է հողամասը ակտով հանձնել հողամասի սեփականատիրոջը:




Լրահոս