ՖՈՏՈ. ArmLur.am-ի օնլայն քվեարկության արդյունքում առաջատարը «Ելք»-ն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` այսօր Հայաստանի ողջ տարածքում թվով 2009 տեղամասային կենտրոններում մեկնարկել են ՀՀ խորհրդարանական ընտրությունները:
Armlur.am-ը կայքի այցելուների շրջանում արդեն մի քանի օր է`անցկացնում է օնլայն քվեարկություն`պարզելու համար, թե վերջիններս քաղաքական որ ուժին են տալու իրենց ձայնը: Եվ այսպես` քվեարկության վերջին տվյալների համաձայն (այս պահի դրությամբ` 13 հազար 400 ձայն) առաջին տեղում «Ելք» դաշինքն է` 31%, երկրորդում` «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը`19 %, երրորդ տեղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունն է` 18%: Մանրամասները` ստորև ներկայացված լուսանկարում:

Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։




Լրահոս