ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ. Գերթանկարժեք բիոզուգարանների «առեղծվածը». մեկն անհետանում է, մյուսն` աղբանոցի վերածվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու այցելու զբոսաշրջիկները իրենց բնական կարիքները հոգալու համար ստիպված են երկար քայլել՝ հասնելու համար եկեղեցու հարեւանությամբ գտնվող այգին կամ կանգառը: Բանն այն է, որ եկեղեցու հարեւանությամբ գտնվող 170 հազար դոլար արժողությամբ թանկարժեք բիոզուգարանը չի աշխատում: Ավելին՝ այն վերածվել է աղբանոցի:

Նշենք, որ դեռեւս 2012 թվականին Հայաստան բերված, «Տաթեւեր» ճոպանուղու մոտ տեղադրված թանկարժեք բիոզուգարաններից մեկը չաշխատելու արդյունքում անհետացավ գյուղից: Իսկ թե որտեղ է այն հիմա, դեռեւս հայտնի չէ: Առաջին անգամը չէ, որ պաշտոնապես մոտ 35 տոկոս աղքատություն արձանագրած ՀՀ իշխանություններն այն մեղմելու փոխարեն անիմաստ շռայլություններ են իրենց թույլ տալիս:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս