Ինչպես է Սանկտ Պետերբուրգի ահաբեկչին հաջողվել մետրո մուտք գործել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննիչները, ովքեր զբաղվում են Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ողբերգության հետաքննությամբ, պարզել են, որ մահապարտ ահաբեկիչ Աքբարժոն Ջալիլովն առանց խոչընդոտների մուտք է գործել մետրո, փոխանցում է «Ֆոնտանկա»-ն:

Պարբերականի հաղորդմամբ՝ իրավապահներն ուսումնասիրել են նրա երթուղին: Պարզվել է, որ նա մտել է «Ակադեմիական» կայարան: Ջալիլովի մեջքին ուսապարկ է եղել: Այդ պահին կայարանում հսկիչ չի եղել: Նրան կանչել են հարևան «Քաղաքացիական պողոտա» կայարան, որտեղ հսկիչը տարված է եղել հեռախոսային խաղով: Նա կարող էր հետաքրքրվել Ջալիլովի ուսապարկի պարունակությամբ:

Մետրոյի աշխատակցի անուշադրության և իր պարտականությունների հանդեպ անփութության պատճառով ՌԴ ՔԿ-ն նախաքննություն է նշանակել:

Հիշեցնենք, որ ահաբեկչության զոհ է դարձել 14 մարդ:




Լրահոս