Ստոկհոլմի ահաբեկիչը ուզբեկ է. շվեդական ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեդական ոստիկանությունը հաստատել է, որ Ստոկհոլմի ահաբեկիչը ծնունդով Ուզբեկստանից է, 39 տարեկան է: Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, ասել է Շվեդիայի ոստիկանության վարչության պետ Դան Էլիասոնը:

«Ներկա պահին հայտնի է, որ ձերբակալվածն Ուզբեկստանից է, նա 39 տարեկան է»,-ասել է նա:

Նա նաև նշել է, որ իրավապահները կասկածներ չունեն, որ ձերբակալվածը հենց այդ նույն ահաբեկիչն է:

Հիշեցնենք, որ Ստոկհոլմում  բեռնատարը մխրճվել էր ամբոխի մեջ: Դեպքի արդյունքում 4 մարդ է զոհվել, 15-ը վիրավոր է:




Լրահոս