ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում առևտրի կենտրոնում նախկին քաղաքապետը Ferrari-ով մրցավազք է կազմակերպել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արխանգելսկի նախկին քաղաքապետը Մոսկվայի «Վեսնա» առևտրի կենտրոնում Ferrari-ով մրցավազք է կազմակերպել, փոխանցում է NTV-ն:

Տեսագրությունը հրապարակվել է Յութուբում: Կադրերում երևում է, թե ինչպես է կարմիր Ferrari-ն մեծ արագությամբ ընթանում առևտրի կենտրոնի միջանցքներով, էքստրեմալ շրջապտույտներ կատարում:

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել առևտրի կենտրոնի փակվելուց 10 րոպե առաջ, այդ իսկ պատճառով միջանցքները գրեթե դատարկ են եղել:

Մրցավազքին փորձել են խոչընդոտել առևտրի կենտրոնի պահակները, որի արդյունքում, ամենայն հավանականությամբ, աշխատակիցներից մեկը վնասվածքներ է ստացել:




Լրահոս