ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք որևէ ուժի դեմ չենք պատրաստվում քարոզչություն իրականացնել. Էդուարդ Շարմազանովը՝ ավագանու ընտրությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իսկ ՀՀԿ շտաբի պետը լինելու է կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ պետք է ներկայացնեն իրենց իրականացրած աշխատանքը: «Կա լուրջ իրականացրած աշխատանք: Քաղաքապետ Մարգարյանի գլխավորությամբ այս տարիներին ավագանին լուրջ ձեռքբերումների է հասել: Իհարկե, եղել են  թերություններ և կիսատ թողած գործեր», – հայտարարեց նա:

Անդրադառնալով Տարոն Մարգարյանի մրցակիցներին` ի դեմս Նիկոլ Փաշինյանի և Զարուհի Փոստանջյանի` Շարմազանովը նշեց. «Մենք որևէ ուժի դեմ չենք պատրաստվում քարոզչություն իրականացնել: Հարգանքով ենք վերաբերվում մեր մրցակիցներին, որևէ մեկին չենք թերագնահատում: Թող ամեն ինչ լինի ի շահ երևանցիների»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս