Ինչու Հրանտ Թոխատյանը չկա ավագանու ՀՀԿ ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ մայիսի 14-ին տեղի են ունենալու Երևանի ավագանու ընտրությունները` երեք քաղաքական ուժի՝  ՀՀԿ-ի, «Ելք» դաշինքի ու «Երկիր ծիրանի» կուսակցության մասնակցությամբ: Ավագանու ՀՀԿ ցուցակում այնքան էլ փոփոխություններ չեն գրանցվել, սակայն  ցանկից բացակայում է դերասան Հրանտ Թոխատյանը, ով այժմ հանդիսանում է ավագանու անդամ:

ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իր՝ ավագանու ցուցակում չգտնվելը կապված է երկրից հաճախ բացակայելու հետ: Նա մեզ հայտնեց, որ այս տարի հաճախ է բացակայելու երկրից, և դա խանգարող հանգամանք է լինելու:

«Ինձ այլևս չեմ տեսնում այնտեղ», – ընդգծեց նա` հավելելով, որ վաղուց էր դիմում գրել, և իր՝ ցուցակում չլիները պետք է անակնկալ չլիներ:




Լրահոս