ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրած տնօրենները 60 միլիոն դրամ են պահանջում Դանիել Իոաննիսյանից. դատի են տալու

ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրած տնօրենները 60 միլիոն դրամ են պահանջում Դանիել Իոաննիսյանից. դատի են տալու

Ինչպես հայտնի է՝  մարտի 24-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի SUT.am կայքը տարածել էր մի շարք ձայնագրություններ, ըստ որոնց 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ խոստովանել են, որ ՀՀԿ-ի համար ցուցակներ են հավաքում:

Այսօր արդեն խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակագրմամբ «զբաղված» 30 դպրոցի և մանկապարտեզի տնօրեններ պատրաստվում են դիմել դատարան՝  ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի և Դանիել Իոաննիսյանի:

Տնօրենները պահանջում են, որպեսզի ՀԿ-ի անունից ներողություն հայտնեն և 2մլն. դրամով փոխհատուցեն`իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար:

Դանիել Իոննիսյանի համար նման իրադրությունն անակնկալ չի եղել: Վերջինս սպասում էր նման հակաքայլի, սակայն, նրանք չեն պատրաստվում ոչ մեկի գումար վճարել, քանի որ իրենք չեն զրպարտել: