Վրաստանը հրաժարվել է ռուսական գազից և անցել Ադրբեջանից գազի ներմուծմանը

Վրաստանը հրաժարվել է ռուսական գազից և անցել Ադրբեջանից գազի ներմուծմանը

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հաստատել է, որ հանրապետությունը գազ չի գնի Ռուսաստանից 2017թ.:

«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը ընթացիկ տարվա ապրիլին պլանավորում է բնակչությանը ադրբեջանական գազով ապահովել: Գազի մատակարարումը կապահովեն ադրբեջանական պետական SOCAR նավթային ընկերությունն ու Շահ-Դենիզ կոնսորցիումը (Հարավային Կովկաս, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղերը):

Փաստաթղթի համաձայն՝ 2017թ. Վրաստանը մտադիր է 2,457 մլրդ խորանարդ գազ մատակարարել, իսկ Ադրբեջանից ներմուծումը կկազմի 2, 347 մլրդ խորանարդ: 2017թ. մարտին ռուսական գազմի ներմուծման ծավալը կազմել է 4%: