ՏԵՍԱնՅՈՒԹ.Կալանքը բացառիկ դեպքերում կիրառելու պրակտիկա չունենք․ ՄԻՊ-ը հրապարկեց տարեկան զեկույցը

ՏԵՍԱնՅՈՒԹ.Կալանքը բացառիկ դեպքերում կիրառելու պրակտիկա չունենք․ ՄԻՊ-ը հրապարկեց տարեկան զեկույցը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց 2016-ի տարեկան հաղորդումը և Կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:

Նրա փոխանցմամբ` 2016թ.-ի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել է 5113 դիմում-բողոք, որոնցից 1072-ը եղել է գրավոր։

Դիմում-բողոքներից 2590-ը Երևանից է ստացվել, Շիրակից՝ 247-ը, Լոռու մարզից՝ 224-ը,177-ը՝ Արմավիրից, 171-ը՝ Գեղարքունից,165-ը՝ Կոտայքից, 120-ը՝ Արարատից, 65-ը՝ Սյունիքից, 57-ը՝ Տավուշից, 42-ը՝ Արագածոտնից, 21-ը՝ Վայոց ձորի մարզից։

Դիմում բողոքների մեծ մասը վերաբերել է ոստիկանության, քրեակատարողական հիմնարկների, Պաշտպանության նախարարության, դատական համակարգի գործունեությանը։

Մարդու իրավունքների պաշտպանը նաև ընդգծեց, որ դատախազության վերահսկողությունը՝ բերման ենթարկելու, ձերբակալելու և այլ գործողությունների մասով արդյունավետ չէ։

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: