Ախալքալաքցի պատգամավորները հանդես են եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում մի խումբ ախալքալաքցի պատգամավորներ հանդես են եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությամբ, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը:

«Մենք՝ Ախալքալաքի սակրեբուլոյի անդամներս, հայտնում ենք, որ 2017թ. ապրիլի 24-ին աշխարհի բոլոր հայերն ու ժողովրդավարական ուժերը նշում են Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության ողբերգական իրադարձությունների 102-րդ տարելիցը: Կարծում ենք, որ պատմական արդարություն վերականգնման համար Ախալքալաքի սակրեբուլոն պետք է ճանաչի և քննադատի այդ հանցագործությունը»,-ասվում է պատգամավորների հայտարարության մեջ:

Նշենք, որ Վրաստանը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:




Լրահոս