ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բիզնես շահերի պատճառով է այսօր մեր Երևանը «հիվանդացել». Արթուր Իսպիրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երաժիշտ Արթուր Իսպիրյանը Երևանի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ է տեսնում, որոնք լուծում են պահանջում: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ բոլորը գլխավոր հարցեր են, և պետք է հավասարաչափ լուծում տրվի:

«Բիզնես շահերն են պատճառը, որ այսօր մեր Երևանը հիվանդացել է, լուրջ բժշկի կարիք ունի: Ճարտարապետական որոշումները չպետք է կայացնի մեկ կամ երկու մարդ կամ օլիգարխ, այլ պետք է կայացնի ժողովուրդը», – ընդգծեց նա:

Իսպիրյանի խոսքով, լռելով ոչ մի արդյունքի չենք կարող հասնել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս