ՀՀԿ օգտին մարդկանց ցուցակագրած տնօրեններն անպատիժ կմնան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ օգտին մարդկանց ցուցակագրած դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններն անպատիժ կմնան: Միայն թե, հիշեցնենք, այդ սկանդալային բացահայտումից հետո, երբ հրապարակվեցին տնօրենների ինքնախոստովանական ձայնագրությունները, ԿԳ նախարարությունն իր հերթին, ԿԸՀ-ն իր հերթին հայտարարել էին փաստերն ուսումնասիրելու մասին:

«Ժողովուրդ»-ը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ եղան նրանց ստուգումները: «Մի հատ հասկանանք՝ ինչպես է խնդիրը եղել, որից հետո հստակ դիրքորոշումը կլինի, ես այն ժամանակ եմ ասել, երկու-երեք շրջաբերականով ենք հաստատել»: Իսկ թե ինչու շրջաբերականներից հետո անգամ տնօրենները գնացել են նման քայլի, Մկրտչյանն ասել է. «Ես ինքս անձամբ որեւէ մեկին ե՛ւ նախարարությունում, ե՛ւ նախարարությունից դուրս նման բան երբեք թույլ չեմ տվել»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս