«ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ը տեղեկացնում է, որ կիրականացվի լեռնային փորվածքների լիկվիդացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳեոՊրոՄայնինգ  գոլդ ՍՊ ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցները Սոթքի հանքի տարածքում հայտնաբերել են չարտոնված մակերեսային լեռնային փորվածքներ, որոնց միջոցով անհայտ անձինք (չղջիկները), անօրինական ճանապարհով հանքաքար արդյունահանելու նպատակով, ներթափանցում են հանքահորերը` դրանով իսկ վտանգի ենթարկելով իրենց կյանքը։

Ընկերությունը լեռնային աշխատանքներն իրականացնում է` օգտագործելով պայթեցման միջոցներ և ծանր տեխնիկա։ Ընդ որում, պայթեցվում են ստորգետնյա փորվածքներ, որոնցում կարող են անօրինական ճանապարհով ներթափանցած մարդիկ գտնվել։ Նրանք կարող են վտանգի ենթարկվել, վնասվածքներ ստանալ և նույնիսկ զոհվել պայթյունի օդային ալիքի ներգործումից, թունավորումից, լեռնային փորվածքների փլուզումից և այլն։

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ՍՊ ընկերությանը մտահոգված է առկա իրավիճակի համար, քանի որ ապօրինի կերպով հանքահորեր նեխուժող անձինք վտանգում են իրենց կյանքն ու առողջությունը։ Ստորգետնյա փորվածքներ անօրինական կերպով ներխուժումները կանխելու նպատակով Ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ 2017թ. Ապրիլի 17-ից մինչև 24-ը կիրականացվի այն լեռնային փորվածքների լիկվիդացումը, որոնց միջոցով իրականացվում է անօրինական ներխուժումը։ Լիկվիդացումը կիրականացվի փորվածքները ապարներով լցնելու միջոցով։

Ընկերությունը խստորեն պահանջում է քաղաքացիներից զերծ մնալ ԳոեՊրոՄայնինգ Գոլդ ընկերության կողմից շահագործվող Սոթքի հանքի տարածք անօրինական ներխուժումից։ Պահպանվող տարածք մուտք գործելու և Ընկերության կողմից իրականացվող տեխնիկական աշխատանքների հետ կապված հնարավոր պատահարների առաջացման դեպքում ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը պատասխանատվություն չի կրի կողմնակի անձանց կյանքին և առողջությանը պատճառված վնասի համար։




Լրահոս