«Իսլամական պետության» ավելի քան 90 գրոհային է զոհվել ԱՄՆ-ի գերհզոր ռումբի հարվածի հետևանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 90 գրոհային է զոհվել Աֆղանստանում ԱՄՆ-ի գերհզոր ռումբի հարվածի հետևանքով, փոխանցում է AFP գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Ապրիլի 13-ին Աֆղանստանում ամերիկացի զինյալներն առաջին անգամ գերհզոր ավիացիոն ռումբ են կիրառել:

Աֆղանստանի ՊՆ-ի մամուլի քարտուղարի խոսքով՝ հարվածի արդյունքում խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան: Հարվածը հասցվել է հենց «Իսլամական պետության» բազայի ուղղությամբ:




Լրահոս