Սամվել Բաբայանի ձերբակալման պրոբլեմը պետք է գտնել Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Արկադի Ղուկասյան հարաբերությունների շրջանակում. Անդրանիկ Քոչարյան

Սամվել Բաբայանի ձերբակալման պրոբլեմը պետք է գտնել Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Արկադի Ղուկասյան հարաբերությունների շրջանակում. Անդրանիկ Քոչարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման ազգային կենտրոն» ՀԿ նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ նախկին ՊՆ Սամվել Բաբայանի ձերբակալության  շուրջ:

– Պարո՛ն Քոչարյան, ի՞նչ դիրքորոշում ունեք ԼՂ նախկին ՊՆ Սամվել Բաբայանի ձերբակալության շուրջ: Նշվում է, որ Բաբայանի պատվերով փորձել են «Իգլա» տեղափոխել Հայաստան:

-Ծիծաղելի է, ծիծաղելի է ինձ համար, ուրիշ պատասխան չկա: Իգլան այդպիսի հեշտ բան չէ, որ բերեն, հետո այդպես էլ չերեւաց, թե այդ բերողն ով էր, ցուցմունք տվողն ով էր, հետո Սամվել Բաբայանը միամիտ մարդ չէ, միամիտ մարդը դժվար դառնար Ղարաբաղում լեգենդ:

-Այսինքն՝ քաղաքակա՞ն դրդապատճառներ կային: 

-Ես կարծում եմ, որ այստեղ պրոբլեմը պետք է գտնել Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Արկադի Ղուկասյան հարաբերությունների շրջանակում: Վերջին հաշվով, եթե ինչ-որ բան էր բացահայտվելու օրինակ ինձ համար որպես քաղաքացու, պետք է պարզ լիներ ես եղել եմ Մարտի 1-ի փաստահավաք խմբի կարկառուն անդամներից մեկը, որին այդպիսի նյութերով չես կարող խաբել:

Լավ, գիտեիք, որ «Իգլա»-ն Ձեր կանտրոլի տակ է, գիտեիք, որ Հայաստան է մտցվել, ինչու՞ չթողեցիք հասնի հասցեատիրոջը, դե Սամվել Բաբայանին, որպեսզի իրեղեն ապացույցով բռնեիք, որպեսզի տարակուսանքի տեղիք չտար, պարզ էլ չէ որտեղ եք բռնում, ավտոտնակում, սահմանաի վրա՝ այս կողմ, թե այն կողմ, ուզում եմ ասել, որ ինձ համար ծիծաղելի է սա, այստեղ ակնհայտ եթե բացատրությունները չեն տրվում իրավական դաշտում, բնականաբար ավտոմատ դառնում է քաղաքական, իսկ քաղաքականը ուզենք, թե չուզենք կապվում է նախկին հարաբերությունների հետ, որն ինձ համար տեսանելի է, որովհետեւ այդ անձնական հարաբերությունները միշտ գործում են, ուզենք, թե չուզենք, Արցախի պարագայում ավելի շատ է:

Կարծում եմ՝ Սամվել Բաբայանը կունենա լավ փաստաբաններ, ովքեր այդ հարցադրումները կդնեն, նաեւ իշխանությունները պարտավոր են այնպես մատուցեն նյութը, որ որեւէ հարց չառաջանա, նորից գործ չունենանք ուրվականների հետ, առանց այդ էլ ընտրությունների ժամանակ տեսանք, թե ինչքան ուրվականներ ի հայտ եկան: Մենք անընդհատ չլուծված պրոբլեմը պրոբլեմի վրա դնելով թուլանում ենք եւ ապրիլյան պատերազմի դասերը հենց այդտեղ են:

Ապրիլյան պատերազմի դասերը քաղված չեն նաեւ այդ առումով, եթե քաղված լինեին, ապա մենք մեկ տարվա ընթացքում ոչ թե կուրախանայինք, որ ոչ թե լույս է քաշված, դիտարկող սարքեր ունենք դրած, այլեւ մենք պետք է արդեն այնտեղ զինվորը պաշտպանված լինի ոչ թե անվադողերի հետեւում, այլեւ ավելի ուժեղ երկաթ-բետոնյա կոնստրուկցիաների հետեւում:

Զրուցեց Վահագն Հակոբյան