ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական կողմի նախաձեռնությունը՝ օդից կախված. Սերժ Սարգսյանի արձագանքը նույնիսկ «թույլիկ» չի կարելի որակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բիշքեքում ընթացող ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում չի ստորագրվել Իրանի եւ ԵՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի ժամանակավոր գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը: ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է, թե ԵՏՄ երկրներին չի բավարարել համաձայնագրի վերաբերյալ Իրանի պատասխանը:  Թե իրանական կողմն ի՞նչ պատասխան է տվել այս համաձայնագրի վերաբերյալ, որ չի բավարարել ԵՏՄ անդամ երկրներին, Շուվալովը չի մանրամասնել:

Հատկանշական է փաստը, որ այս նախաձեռնության հեղինակը Հայաստանն է, որը ԵՏՄ անդամ երկրներից Իրանին սահմանակից միակ պետությունն է: Ու պետք է նկատենք, որ այս համաձայնագրի ստորագրումից եւ իրագործելուց առաջինը հենց Հայաստանը պետք է օգուտներ ստանար:

2016 թվականի ընթացքում կառուցողական ոգով մշակվում էին Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի եւ մի շարք այլ երկրների հետ համագործակցության հարցերը: Հայաստանը հետաքրքրված է այս ուղղություններով ձեռքբերված համապատասխան պայմանավորվածությունների իրավական ամրագրմամբ, մասնավորապես Իրանի հետ, որի հետ մեզ կապում են պրագմատիկ, փոխշահավետ եւ բարիդրացիական հարաբերություններ»,- ասել է նա:

Միայն թե նկատենք՝ նրա արձագանքը նույնիսկ «թույլիկ» չի կարելի որակել. հավանաբար, Ս. Սարգսյանն այնքան է ոգեւորվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում վերջապես Հայաստանի ներկայացուցչին` Յուրի Խաչատուրովին նշանակելու որոշմամբ, որ տնտեսական խնդիրներին հպանցիկ է անդրադարձել:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Արման Գալոյան, Հովսեփ Ենոքյան




Լրահոս