Հայ մարմնամարզիկները մեկնեցին Ռումինիա

Հայ մարմնամարզիկները մեկնեցին Ռումինիա

Երեկ մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնեց Ռումինիա` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը:

Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ Ռումինիայում հանդես կգան Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վիգեն Խաչատրյանը եւ Արմեն Պետրոսյանը:

Առաջնությունը կմեկնարկի ապրիլի 19-ին: Մինչ այդ մեր տղաները կմարզվեն մրցավայրում: