Վարչապետի խոստումը Տավուշի միջպետական ավտոճանապարհը կարկատե՞լն էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 18-ին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Տավուշի մարզ կատարած այցելության ժամանակ «Ժողովուրդ»-ի թղթակիցը կառավարության ղեկավարին հարց ուղղեց, թե ե՞րբ կնորոգվեն Տավուշի մարզով ձգվող, միջպետական ավտոճանապարհի մաս կազմող կիսաքանդ, փոսառատ ճանապարհները: Կարեն Կարապետյանն ասաց, որ ինքը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ այդ օրը քննարկել է խնդիրը, որպեսզի հարցին լուծում տրվի:

Ապրիլի 12-ին Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լեւոն երկրորդ» ՍՊԸ աշխատակիցները Նոյեմբերյան քաղաքի տարածքում ավտոճանապարհի փոսերը ասֆալտով լցրել են: Փոսային կարկատանները, սակայն, խնդրի լուծում չեն, քանի որ այդ ճանապարհը ավելի քան 14 տարի առաջ է կառուցվել, արդեն շահագործման ժամկետը անցել է, եւ հարկ է այն հիմնանորգել: Հավելենք, որ փոսային նորոգումը առայժմ միայն Նոյեմբերյան քաղաքում է արվել, մինչդեռ Նոյեմբերյանից մինչեւ Իջեւան եւ Դիլիջան ավտոճանապարհը վատթար վիճակում է:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս